Հայաստանի ուժային եռամարտի հավաքականը Լեհաստանի Շեդլեց քաղաքում օրերս մասնակցել է XPC վարկածով փաուերլիֆտինգի աշխարհի գավաթի խաղարկությանն ու 16 ոսկե մեդալ նվաճել: Հայաստանի թիմի կազմում ընդգրկված է եղել 18 մարզիկ՝ պատանիներ, երիտասարդներ և մեծահասակներ:
Կանանց հաշվարկում աշխարհի քառակի չեմպիոն է դարձել ոստիկանության մայոր Ժաննա Շահնազարյանը:
Վանաձորցի Ժաննա Շահնազարյանը վաղ տարիքից է զբաղվում սպորտով՝ ակրոբատիկա, հեծանվասպորտ, 2005 թվականից՝ թեթեւ ատլետիկա եւ մուրճի նետում։
Մասնագիտությամբ մարզիչ-մանկավարժը 2013 թվականին աշխատանքի անցավ ոստիկանությունում։ Ծառայությանը զուգահեռ ուսանում էր ոստիկանության ակադեմիայում։ Չնայած ծանրաբեռնվածությանը, շարունակում էր զբաղվել սպորտով, մասնակցում հանրապետական եւ միջազգային առաջնությունների։
Նոյեմբերի 24-27-ը Լեհաստանում կայացած եռամարտի աշխարհի գավաթի առաջնությանը ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժնի պետի՝ անձնակազմի գծով տեղակալ, ոստիկանության մայոր Ժաննա Շահնազարյանը 82,5 քաշային կարգում ոչ միայն հաղթանակ բերեց մեր երկրին, այլև դարձավ ռեկորդակիր։
Ոստիկանությամ մայորը 44-օրյա պատերազմին ծառայակիցների հետ ռազմաճակատում էր՝ մասնակցելով մարտական գործողություններին։
Արցախի Հանրապետության նախագահի հրամանով Ժաննա Շահնազարյանը պարգևատրվել է «Արիության համար՚ մեդալով։
Մեր համաքաղաքացի սիրված մարզուհուն մաղթում ենք նոր ձեռքբերումներ և նոր դափնիներ։
0 Մեկնաբանություն