Գեղանկարիչ ամուսիններ` Ֆլորա Բաղդասարյանն ու Վլադիմիր Գրիգորյանը Վանաձորի «Մաշտոց» հանդեսի խմբագրատանը՝ Հայ դպրության և Առաջին ազգային հերոս Վազգեն 1-ին Վեհափառ հայրապետի թանգարանին են նվիրել իրենց համատեղ «Վազգեն Ա Վեհափառ Հայրապետը» կտավը՝ նվիրված Վազգեն 1-ինի ծննդյան 110-ամյակին: Առաջիկայում Լոռու մարզում կբացվի նաև գեղանկարիչ ամուսինների առաջին ցուցահանդեսը:
0 Մեկնաբանություն