Մունետիկ

Վազգեն Բադալյանը ծննդյան 65-ամյակի առթիվ համաքաղաքացիներին ներկայացավ իր 6-րդ ցուցահանդեսով

ԳԱԿ ՎՄ ում ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ , Հայաստանի նկարիչների միության անդամ, Վանաձորի պատվավոր քաղաքացի Վազգեն Բադալյանը ծննդյան 65-ամյակի առթիվ համաքաղաքացիներին ներկայացավ իր 6-րդ ցուցահանդեսով։ Այն մեկնարկեց գեղագիտականի բակից ողջույնի, շնորհավորանքի խոսքերով, նվերների հանձման արարողությամբ: Մեկը մյուսին լրացնելով ընկերները շտապում են տալ Վազգեն Բադալյանի բնութագիրը. անձ, որն իր մեջ կրում է բռնցքամարտի մարզչի նպատակասլացությունը, ոստիկանության գնդապետի աչալրջությունն ու նկարչի սուր աչքն ու հոգեբանությունը։  Ասում է` նկարչական կրթություն չունի: Նկարել սկսել է հասուն տարիքում: 2000 թվականին Վանաձորում բացվել է նրա անհատական ցուցահանդեսը, որտեղ ներկայացվել են տուշով և մատիտով արված շուրջ 60 գծանկարներ: Ի սկզբանե աշխատել է գծանկարի ժանրում, հետագայում նկարել նաև յուղաներկով և կենցաղային լաքով, սիրում է աշխատել խառը նյութերով: Բազմաթիվ հանրապետական ցուցահանդեսների մասնակից է: Հոբելյանական ցուցահանդեսին տոնական սեղանի շուրջ գինով լի գավաթներով շարունակվեցին բարեմաղթանքները։ 

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *