Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Սպիտակի նստավայրում կայացել է «Լոռի» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Նարինե Ավետիսյանի լրագրողական մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու գործի քննությունը: Նիստը մեկնարկեց դատախազ Արմեն Պողոսյանի կողմից գործով իրեղեն ապացույցների գրավոր հետազոտության, ապաև դատահամակարգչատեխնիկական փորձաքննության եզրակացության ներկայացմամբ::
Հայտնի դարձավ, որ փորձաքննության ներկայացված բջջային հեռախոսի ներքին հիշողության փորձագիտական պատճեում առկա է և վերականգնված, 28 09 17 թ ստեղծված փորձաքննության մասնակից Նարինե Ավետիսյանի կողմից մատնշված թվով 5 լուսանկարչական ֆայլերը, սակայն չի հաջողվել վերականգնել նույն օրը կատարված տեսագրությունը: Մեղադրվող կողմի առաջարկով զննվեցին շինարարական աշխատանքներ պատկերող լուսանկարները, պաշտպանական կողմը կասկածի տակ դրեց լուսանկարների վավերագրությունը, ի պատասխան մեղադրող կողմի արձագանքը չուշացավ:
Դատական նիստը շարունակվեց ամբաստանյալների հարցաքննությամբ: Վրեժ Խաչատրյանի նախաքննական և դատական ցուցմունքներում դատարանը նկատեց ակնհայտ հակասություններ, հրապարակելով ամբաստանյալի նախաքննական ցուցմունքները մեկ առ մեկ նշելով դրանց հակասությունները:
Հիշեցնենք, որ 2017 թ-ին սեպտեմբերի 28-ին լրագրող Նարինե Ավետիսյանը Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից կամրջի վրա փորձել է նկարահանել հորդառատ անձրևի տակ իրականացվող ասֆալտապատման աշխատանքները և ենթարկվել բռնության՝ «ՙՇին պկլյուս» ՍՊԸ տնօրեն Տիգրան Նազարյանի կողմից, ով տուժողի պնդմամբ արգելել է տեսանկարահանումներ կատարել, բռնի ուժի գործադրմամբ վերցրել է հեռախոսը և ջնջել լուսանկարները:
Դատական հաջորդ նիստը նշանակվեց հունիսի 4-ին ժամը 14 :00 –ին:
0 Մեկնաբանություն