Մունետիկ

Վերանորոգումից հետո բացվել է ԼՀԿ  Լոռու մարզային գրասենյակը. նախատեսվում են նորաբաց գրասենյակներ մարզկենտրոններում և համայնքներում ևս


«Լուսավոր Հայաստան» կուսակցության Լոռու մարզային  գրասենյակում տոնական տրամադրություն է: 4 տարվա ակտիվ գործող գրասենյակի  վերանորոգման և ներքին հարդարման աշխատանքները ավարտվել են:  Նոր վերանորոգված և կահավորված գրասենյակի բացման առիթով է հյուրասիրության սեղանը, հյուրերը չեն ուշանում և մինչ  կկտրվի տոնական տորթն ու բաժակները շամպայնով կլցվեն ԼՀԿ ղեկավար  Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով համակիրներին առաջինը  հայտնեց վերանորոգված գրասենյակի բացման լուրը, ծանոթացրեց պայմաններին,  հայտարարեց, որ  Լոռու մարզից ընտրված պատգամավորները ռեգիոնալ պատասխանատվություն են բնակչության առջև: Նախատեսվում են ԼՀԿ նորաբաց գրասենյակներ մարզկենտրոններում և համայնքներում: Էդմոն Մարուքյանի  հաջորդ ուղիղ եթերը կլինի կուսակցությա Գյումրու նորաբաց գրասենյակից: 
Սինխրոն՝ Կտոր՝ Էդմոն Մարուքյան՝  ԼՀԿ  ղեկավար, ԱԺ պատգամավոր 
 Լոռու մարզից ընտրված ԼՀԿ պատգամավորներ Տարոն Սիմոնյանը, Արմեն Եղիազարյանը, Հրանտ Այվազյանն էլ խոստացան՝ շարունակական է լինելու քաղաքացիների ընդունելություը,  դիմում-բողքոներն ու   առաջարկությունները պատրաստ են լսել և լսելի դարձնել ԱԺ ամբիոնից: 
Կտոր՝ Տարոն Սիմոնյան՝ԼՀԿ, ԱԺ պատգամավոր
Հրանտ Այվազյան՝ ԼՀԿ, ԱԺ պատգամավոր
Արմեն Եղիազարյան՝ ԼՀԿ, ԱԺ պատգամավոր
  Ֆիլմի ցուցադրության միջոցով վերհիշեցին 2012թ-ից ի վեր կուսակցության անցած ճանապարհը, գրասենյակի 4 տարիների գործունեությունը, հաջողություններն ու ձեռքբերումները:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *