Մունետիկ

Վերգետնյա անցում կառուցելը՝ դժբախտ պատահարներից խուսափելու լավագույն տարբերակն է

2019-ի մայիսին ավարտին կհասցվեն Վանաձորի թիվ 7 դպրոցի շինաշխատանքները: Սեպտեմբերից դպրոցը շահագործման կհանձնվի: Եվ դպրոցի տնօրինությունը, և ծնողները անհանգստացած են դպրոց հաճախող երեխաների անվտանգության հարցով: Աշակերտները դպրոց հասնելու համար ստիպված են անցնել միակ՝ Մ6 միջպետական ճանապարհով: Այստեղ չկա արագաչափ, նաև՝ արագ երթևեկը սահմանափակող արհեստական խոչընդոտներ, մեքենաներն էլ մեծ արագությամբ սլանալով ստեղծում են վթարավտանգ իրավիճակ: Հարցի միակ լուծումը, ըստ դպրոցի ղեկավար կազմի, վերգետնյա անցում կառուցելն է: Ըստ Վանաձորի գլխավոր ճարտարապետի՝ վերգետնյա անցում կառուցելու համար անհրաժեշտ է 32 մլն դրամ: Դիմել են Լոռու մարզպետին՝ միջնորդելու կառավարությանը լրացուցիչ միջոցներ ձեռքբերելու համար:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *