Մունետիկ

Վերջին զանգ. ՎՊՀ վարժարան, թիվ 7 և 20 դպրոցներ

Վերջին զանգն ուսումնական տարվա ավարտն է ազդարարել նաև Վանաձորի Ակսել Բակունցի անվան թիվ 7 և Պավլո Տիչինայի անվան թիվ 20 դպրոցներում: «Սիրելի՛ շրջանավարտներ, թո՛ղ լավատեսությունն ու հավատը, որով դուք մուտք եք գործում կյանքի նոր փուլ, երբեք ձեզ չլքեն, և թո՛ղ վերջին զանգի ղողանջները արձագանքվեն ձեր հոգիներում՝ հիշեցնելով դպրոցական սքանչելի տարիների, սիրելի ուսուցիչների և դասընկերների մասին, ոգևորելով և մղելով նորանոր ձեռքբերումների:Ջերմորեն շնորհավորում ենք դպրոցների բոլոր շրջանավարտներին վերջին զանգի գեղեցիկ տոնի առթիվ՝ ցանկանալով հաջողություններ ու բոլոր նպատակների իրականացում»,-հնչել են ուսուցիչների շուրթերից:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *