Մունետիկ

Վերջին զանգը Վազգեն 1-ին Կաթողիկոսի անվան թիվ 1 դպրոցում

Մայիսի 25-ին հանրապետության դպրոցներում ավարտական վերջին անգամ ղողանջել է դպրոցական զանգը՝ ազդարարելով ուսումնական տարվա ավարտը: Վերջին զանգը սպասված և հիշարժան իրադարձություն է, որն ուղեկցվում է աշակերտների, ուսուցիչների և ծնողների հուզմունքով, լեցուն է սիրո, ջերմության և երախտագիտության խոսքերով, բարեմաղթանքներով ու անմոռանալի պահերով։ Վանաձորի Վազգեն 1-ին Կաթողիկոսի անվան թիվ 1 դպրոցում տեղի ունեցած վերջին զանգի արարողությանը, շրջանավարտներին ուսուցիչներին և բոլոր ներկաներին հայրական օրհնությունն է բերել Գուգարաց թեմի հոգևոր հովիվ Վահան քահանա Ազարյանը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *