Մունետիկ

՛՛ ՛՛Վերնիսաժը՛՛ ոչ թե արվեստի ծնունդ է, այլ՝ սոցիալական տառապանքի՛՛: Արձակագիր Լեւոն Ջավախյան

՛՛ ՛՛Վերնիսաժը՛՛ ոչ թե արվեստի ծնունդ է, այլ՝ սոցիալական տառապանքի՛՛: Արձակագիր Լեւոն Ջավախյան

2017 թ. հունիսի 23-ից 25-ը ԵՄ-ի Open Media Hub ծրագրի շրջանակներում Երեւանի ՛՛Կովկաս՛՛ ինստիտուտում կայացավ հեռարձակման խորացված դասընթաց՝ 15 հեռուստալրագրողների /օպերատորների/մոնտաժողների համար: Դասընթացի ընթացքում մասնակից հեռուստաթիմերը պատրաստեցին ազդեցիկ և տեղեկատվական տեսանյութեր։ ՛՛Լոռի՛՛ հեռուստաընկերությունից դասընթացին մասնակցեցին լրատվության բաժնի խմբագիր Lusine Sargsyan-ը, լրագրող Hrayr Hakobyan-ը եւ օպերատոր Елена Саканян (Yelena Sakanyan)-ը: Ծրագրի ղեկավարները բարձր գնահատեցին մեր թիմի աշխատանքն ու պատրաստվածությունը: Այս տեսանյութի հերոսը արձակագիր Լեւոն Ջավախյանն է, որը ՛՛Վերնիսաժում՛՛ կեցությունն ապահովելու համար զբաղվում է արծաթե իրերի վաճառքով: Նյութը տեղադրված է Open Media Hub էլեկտրոնային կայքում:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *