ՎՊՀ “Բիայնա” երգչախումբը հանդես է եկել անդրանիկ համերգային ծրագրով
Արդեն 1 տարուց ավելի է, ինչ վերակազմավորվել է Վանաձորի պետական համալսարանի երգչախումբը: Երգչախմբի երիտասարդ անդամներն այն կնքել են ՛՛Բիայնա՛՛ անունով: Անվանման ընտրությունը պատահական չէ: ՛՛Բիայնա՛՛ երգչախմբի առաջին համերգը տեղի ունեցավ մարտի 4-ին, Էդվարդ Կզարթմյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցում: Համերգային ծրագրում ներառված էին հայ և այլազգի կոմպոզիտորների գործեր: Երգչախմբի պատմությունն ամենևին էլ նոր չէ: Այն հիմնել է ՎՊՀ դասախոս Սերգեյ Հարությունյանը: Ի սկզբանե երգչախումբը գործել է Վանաձորի Սբ. Գրիգոր Նարեկացի եկեղեցում: Հետագայում արդեն ընդլայնված կազմով սկսել է գործունեությունը ՎՊՀ-ում: Այժմ երգչախմբի կազմում են 18 անդամներ` հիմնականում ուսանողներ:
0 Մեկնաբանություն