ՎՊՀ-ում հիշել ու մեծարել են մայիսյան տոների հերոսներին
ՎՊՀ-ի դահլիճում մայիսյան տոների առթիվ գրական երաժշտական երեկո էր հրավիրվել: Ներկաների թվում էին նաև երկապահները՝ ԵԿՄ Լոռու մարզային վարչության նախագահ, գնդապետ Կամո Հովհաննիսյանի գլխավորությամբ: Միջոցառումը՝ նվիրված Մեծ Հայրենականում տարած հաղթանակի 72 և Շուշիի ազատագրման 25-ամյակներին, նախաձեռնել էր բուհին կից գործող մշակույթի կենտրոնը: Միջոցառմանը մասնակցում էին բուհի տարբեր բաժինների ուսանողները և հենակետային վարժարանի բարձր դասարանցիները:
0 Մեկնաբանություն