՛՛Յախք, էս ի՞նչ ա ձեր պադյեզդը, ամոթ էլ ա՛՛: Ահազանգում են բնակիչները:
Տիգրան Մեծի 59 շենքի խնդիրներին ՛՛Լոռի՛՛ հեռուստաընկերությունն անդրադարձել էր դեռ 2015թ-ին: 2 տարիների ընթացքում շենքի բնակիչները դրական ոչինչ չեն արձանագրել, ինչն էլ առիթ էր դարձել ՛՛Մունետիկ՛՛ լրատվականի թեժ գծին զանգահարելու: Շենքի բակը, ինչպես բնակիչներն են պնդում, 12 տարի է՝ Լաչինի միջանցքի վաճառողների համար որպես աղբատեղի է ծառայում: ՛՛Այստեղ է կուտակվում շուկայի ողջ աղբը՛՛,- դժգոհում են բակի բնակիչները՝ մատնացույց անելով պատուհանի տակ կուտակված աղբը: Նեխած բանջարեղենի մնացորդների և մսամթերքի գարշահոտի պատճառով ամռան տոթին ստիպված են փակ պահել տների պատուհանները:
0 Մեկնաբանություն