Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում 2-րդ տարին անընդմեջ իր դռներն է բացում «Յանդեքս» ծրագրավորման դպրոցը: 1 տարի անվճար հիմունքներով Փայթըն ծրագրավորման լեզու կուսումնասիրեն մրցութային փուլը հաղթահարած 9-11-րդ դասարանի 190 հայտատուներից 42-ը՝ նախորդ տարվա 28-ի դիմաց:
Ծրագրի նպատակն է մարզում ՏՏ ոլորտը զարգացնելն ու աշակերտների համար աշխատանքային հեռանկարներ ստեղծելը: «Էվրիկա» հատուկ դպրոցի աշակերտուհի Լիլիթ Գասպարյանն առաջին անհաջողությունից հետո չի ընկճվել։ 2-րդ անգամ է դիմել ու ընդունվել:
Շաբաթական 2 օր, 2 ժամ տևողությամբ դասընթացի մասնակիցներն ուսումնական տարվա ավարտին կստանան Հայաստանում Յանդեքս ընկերության Ծրագրավորման դպրոցի ավարտական վկայական: Դպրոցի առաջին շրջանավարտներից Արևիկ Առուշանյանը ևս ներկա էր: «Յանդեքս»
Դպրոցը «Յանդեքս» ընկերության եւ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի համատեղ նախագիծն է՝ 9-11-րդ դասարանների աշակերտների համար, ովքեր ցանկանում են ձեռք բերել ծրագրավորման հմտություններ:
0 Մեկնաբանություն