Հատուկ քննչական ծառայությունը Մարտի 1-ի գործի շրջանակում հարցաքննության ծանուցագիր է ուղարկել նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին: Այս մասին տեղեկատվությունը «Մունետիկ» լրատվականի հետ զրույցում հաստատեցին Հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից:
Յուրի Խաչատուրովը 2008 թվականի մարտի 1-ին զբաղեցնում էր Երևանի կայազորի պետի պաշտոնը:
0 Մեկնաբանություն