Քիչ առաջ Շենգավիթ վարչական շրջանի դատարան ժամանեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը:
Հիշեցնենք, որ Խաչատուրովի նկատմամբ ՀՔԾ-ի կողմից մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Նրա նկատմամբ ևս, ինչպես Ռոբերտ Քոչարյանի դեպքում, կալանքի մասին միջնորդություն է ներկայացվել:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը լրագրողների հարցերին չպատասխանեց՝ միայն նշելով, որ չի ընդունում մեղադրանքը:
0 Մեկնաբանություն