Մունետիկ

Զարուհի Փոստանջյանը պառակտում մտցրեց վանաձորցիների “Մերժի՛ր Սերժին” շարժման մեջ

Զարուհի Փոստանջյանը պառակտում մտցրեց վանաձորցիների “Մերժի՛ր Սերժին” շարժման մեջ

Քիչ առաջ Վանաձորի Արցախ պուրակում էին հավաքվել “Մերժիր Սերժին” շարժման ակտիվիստները: Նրանց դարձյալ միացել էր Զարուհի Փոստանջյանը՝ իր “Ընդվզի՛ր” կոչով: Երևանից ցուցարարներին էր միացել նաև ակտիվիստ Միքայել Մարգարյանը՝ նշելով, որ եկել է իրազեկելու մայրաքաղաքում տեղի ունեցող իրադարձությունների ու հավաքների մասին: Քիչ անց, Միքայել Մարգարյանը Զարուհի Փոստանջյանի կողմից որակվեց որպես սադրիչ, հավաքի մասնակիցները բաժանվեցին խմբերի: Փոստանջյանը հրամայեց Միքայել Մարգարյանին լքել պուրակը: “Լոռի” հեռուստաընկերությունը դարձյալ հետաքրքրվեց ՓՈստանջյանից՝ 2օր է Վանաձորում է, արդյո՞ք սա նշանակում է, որ միացել է “Մերժի՛ր Սերժին” շարժմանը, Փոստանջյանը նշեց, որ ինքը երբեք անջատ չի եղել, որ միանա: “Մերժի՛ր Սերժին” շարժման ակտիվիստները հեռացան “Արցախ” պուրակից` նշելով, որ չեն ցանկանում, որ իրենց շարժումը յուրացվի որևէ մեկի կողմից՝ նկատի ունենալով Զարուհի Փոստանջյանին: Նրանք առաջիկայում կմշակեն գործողությունների պլան և կտարածեն շարժման մասնակիցների շրջանում:

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *