Մունետիկ

՛՛Ժողովուրդը ոչխար չէ՛՛: Արթուր Սաքունցը՝ “Մերժիր Սերժին” շարժման ակտիվիստներին:

՛՛Ժողովուրդը ոչխար չէ՛՛: Արթուր Սաքունցը՝ “Մերժիր Սերժին” շարժման ակտիվիստներին:

“Մերժի՛ր Սերժին” շարժման վանաձորցի ակտիվիստները իրավապաշտպան Արթուր Սաքունցի, Զարուհի Փոստանջյանի հետ, ոստիկանների ուղեկցությամբ, դասադուլի պահանջով Վանաձորի մի շարք դպրոցներ են գնացել՝ թիվ 5 և թիվ 11 ավագ դպրոցներ, որտեղ հանդիպել են տնօրենների դիմադրությանը: Իրավապաշտպանը մեջբերել է ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված դրույթը՝ ազատ հավաքների վերաբերյալ: Ակտիվիստները “Դասադուլ”, “Միացում”, “Քա՛յլ արա, մերժի՛ր Սերժին” վանկարկումներով եղել են նաև Լոռու տարածաշրջանային պետական քոլեջում, որտեղ դուռը փակ էր, և ոչ ոք չի արձագանքել նրանց կոչերին: Եղել են նաև ՎՊՀ-ում և Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղում:

 

1 Մեկնաբանություն

  1. Երբ երկրի նախագահն իր ժողովուրդին ոջխար անվանում էլ ինչ ասես Անգամ Հայոց եկեղեցու սպասավոր հոգեվոր գարեգին Բ ժողովուրդին ոջխար անվանել ինչ զարմանաս որ ազգովի ոչխարի պես լռում ենք հետո էլ զարմանում ենք հասարակ դպրոցի անձնակազմից

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *