Մունետիկ

Զորիկ Պողոսյանը՝ ուժային եռամարտի աշխարհի բացարձակ չեմպիոն

Մայիսի 16-21-ը Ուկրանիայի Լուցկ քաղաքում կայացել է ուժային եռամարտի աշխարհի առաջնությունը՝ մասնակցությամբ 30 երկրների 700 մարզիկների: Լոռու մարզից առաջնությանը մասնակցել է նաև 82 կգ քաշային կարգում հանդես եկող Զորիկ Պողոսյանը: Ուժային եռամարտի 607. ԿԵՍ կգ արդյունքով Զորիկը ճանաչվել է ուժային եռամարտի աշխարհի բացարձակ չեմպիոն: Մեր մարզիկը 47.5 կգ ով գերազանցելով թուրքիայի ներկայացուցչին՝ եզրափակչում հասել Է հաղթական արդյունքի և հայոց եռագույնը ծածանել Ուկրանիայում: Հաղթանակի կապակցությամբ ԱԻՆ Լոռու մարզային փրկարարական վարչությունը Զվարթնոց օդանավակայանում հերոսին վայել ընդունելություն էր կազմակերպել Զորիկի համար, ինչի արդյունքում նաև թիմային հաշվարկով Հայաստանի հավաքականը ճանաչվել է Ուժային եռամարտի աշխարհի առաջնության չեմպիոն: Նշենք նաև, որ ուժային եռամարտի ձգում վարժության արծաթե մեդալակիր է դարձել վանաձորցի 60 կգ քաշային Ալեքսանդր Ավետիսյանը՝ ձգելով 150 կգ:

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *