Քաղաքականություն

2016թ-ի ապրիլին Արցախ շտապող հայորդիների չդադարող հոսքը հստակ ուղերձ էր աշխարհին. Աշոտ Ղուլյան

2016թ-ի ապրիլին Արցախ շտապող հայորդիների չդադարող հոսքը հստակ ուղերձ էր աշխարհին, որ այս հողի վրա մեր ներկայությունը հավերժական է ու անհերքելի: Այս մասին նշել է Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը:

 «Արմենպրես»-ին տրամադրած հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է. «Ռազմաճակատում ուս-ուսի կռվող մի քանի սերունդներ, վայրկյան առաջ առաջնագիծ հասնելու ցանկությամբ հրապարակում հերթ կանգնած հազարավորներ, հանուն զինվորի և հայրենիքի պաշտպանության միաբանված քաղաքացիներ՝ ամեն մեկը սեփական պատասխանատվության գիտակցումով և պատրաստակամությամբ. սա էր մեր պարզ ու բնական պատասխանը մեր գոյությանը, ազատությանն ու անկախությանը սպառնացող թշնամու գործողություններին: Երեք տարի անց էլ այս է մեր ապրելու բանաձևը: Փա՛ռք ու պատիվ ապրիլյան պատերազմում զոհված մեր հերոսներին և մեր խոնարհումը նրանց ընտանիքներին»,-նշել է Աշոտ Ղուլյանը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *