Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 100 փաստ ներկայացրեց՝ վերջին մեկ տարվա ընթացքում դրական փոփոխությունների: ԼՀԿ ղեկավար, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանին ուղղված հարցին, թե կոնկրետ ձեր կյանքը այդ 100 փաստից քանի՞ նիշով է փոխվել դեպի լավը, նա պատասխանեց. «Բնականաբար, ընդհանրապես քննարկման առարկա չէ՝ լա՞վ էր, որ հեղափոխություն եղավ, թե՞ ոչ, այդ հարցն ընդհանրապես քննարկման առարկա չի: 100 փաստը վերաբերում է ծնելիությանը, ամուսնությանը, ամուսնալուծություններին, հազար ու մի բանին: Մեզ ասում են՝ մարդիկ բաներ են արել, չեք գնահատում, մենք շատ ենք գնահատում այն փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել, բայց մյուս կողմից էլ 3 պրոբլեմ ունի իշխանությունը այդ 100 փաստի հետ մեկտեղ: Պրոբլեմ 1` տեսլական չունենալ տարբեր ոլորտներում ինչ է պետք է անել՝ ձգձգումներն ազդում են: Անգլերեն խոսք կա, ասում է՝ timing is everything, այսինքն՝ ամեն ինչ պետք է այդ պահին, ժամանակին անես, հետո չես կարող: Տեսլականն է պրոբլեմը: 2-րդ պրոբլեմը կադրային քաղաքականությունն է, ոչ կոմպետենտ կադրերը վնասում եւ մսխում են հեղափոխության արժեքները եւ հանրային այն կրեդիտը, որ կա: 3-րդ պրոբլեմն այն է, որ վարչապետը պետք է գնա ներառական ճանապարհով, նա պետք է դառնա բոլորի վարչապետը, մինչդեռ մենք տեսնում ենք այս հակադրությունը: Դա կարող է անցումային արդարադատության բացակայության արդյունքն է, որ հանրային համերաշխության չենք հասնում: Բայց քանի որ այդ ոլորտում էլ չկա տեսլական…մենք մի տարի է՝ խոսում ենք անցումային արդարադատության մասին, բայց կարող է անցումային արդարադատություն անցել է արդեն, մի երկու տարի էլ գնա, մեկ էլ տեսնենք չկա: Մի երկու տարի էլ խոսանք՝ լրիվ անցած կլինի»:
0 Մեկնաբանություն