ԱԱԾ-ն խուզարկություն է անում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ Առինջում գտնվող տանը։ ԲՀԿ-ական պատգամավորները ուղիղ եթեր են մտել նրա տան մոտից։ Նրանք սա համարում են քաղաքական հետապնդում է։ Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ իրավապահանները խուզարկություններ են անում նաեւ այլ ԲՀԿ-ականների տանը եւ կուսակցական գրասենյակներում։ Ըստ նրա՝ խուզարկությունները կապված են 2017թ ընտրությունների հետ։ Հստակ տեղեկություններ չունեն, բայց, իրենց տվյալներով, կապված է Մարտունիում առաջադրված մի թեկնածուի հետ։
Արման Աբովյանը հայտարարում է, որ այս ամենը հիշեցնում է 2015թ, բայց իրենք չեն լռելու։ Մի քանի հարյուր մարդ հավաքվել է Ծառուկյանի տան մոտ։ ԲՀԿ-ականները պնդում են, որ այս ամենը կապված է ԲՀԿ առաջնորդի մի շաբաթ առաջվա հայտարարության հետ, թե կառավարությունը 100 տոկոսով տապալել է իր աշխատանքը։ Նրանք վանկարկում էին՝ Ծառուկյան,Ծառուկյան։
Ի դեպ, կան քաղաքացիներ, որ առանց դիմակների են։
Մանրամասները՝ տեսանյութում
0 Մեկնաբանություն