Քաղաքականություն

ԱԱԾ տնօրենը հավաստիացնում է՝ մեծ գումարներ են վերադարձվելու Հայաստանի պետական բյուջե

ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանը հավաստիացնում է՝ քննվող մի քանի աղմկահարույց գործերի շրջանակում մեծ գումարներ են վերադարձվելու Հայաստանի պետական բյուջե: Այս մասին ՀՀ Ազգային ժողովի Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասել է Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով պատգամավորի այն հարցին, թե արդյոք կանխատեսումներ կան տարվա կտրվածքով բյուջե վերադարձվելիք գումարների հետ կապված:

«Այդ համատեքստում տարվա կտրվածքով կանխատեսումներն անշնորհակալ գործ են, սակայն ես հավաստիացնում եմ, որ բավական մեծ գումարներ վերադարձվելու են Հայաստանի պետական բյուջե: Ինչպես մշտապես նշվում է ՀՀ վարչապետի ելույթներում, պետությունից գողացվածը վերադարձվելու է: Մենք այդ ուղղությամբ կատարում ենք մեր աշխատանքը և տարվա ընթացքում կտեսնեք այդ արդյունքները»,- ասել է ԱԱԾ տնօրենը: 

ԱԱԾ-ն քննում է նախկինում պաշտոններ զբաղեցրած անձանց կողմից խոշոր յուրացումների մի քանի աղմկահարույց գործեր:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *