Քաղաքականություն

Ամենայն Հայոց Կաթողիկոսը քվեարկեց երկրի կայունության, խաղաղության և առաջընթացի համար

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ այցելել է Էջմիածին քաղաքի 14/11 ընտրական տեղամաս, ուր մասնակցել է ՀՀ խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը: «Քվեարկեցինք աղոթքով մեր երկրի կայունության, խաղաղության և առաջընթացի համար, որպեսզի մեր ժողովուրդն ապրի ապահով, անվտանգ ու բարօր կյանքով, սիրո և միաբանության մեջ: Թող Աստված օրհնի մեր երկիրը և աշխարհասփյուռ ազգս հայոց»,- քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում ասել է նորին Սրբությունը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *