«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը Մեղրիում էր: «Եկել ենք ձեզ ասելու, որ քանդված համակարգի տեղը պետք է կառուցվի նոր, լավ, թափանցիկ, արդյունավետ, հավասար հնարավորություններ բերող համակարգ: Դրա արդյունքում է, որ ՀՀ քաղաքացին կարող է իր արժանավայել կյանքը ունենալ»,- իր ելույթում ասել է Էդմոն Մարուքյանը
ԼՀ առաջնորդը խոսել է իրենց տեսալականների իրագործման շուրջ: «ԼՀ-ն այն կուսակցությունն է, որը շատ մեծ տեղ է տալիս համաչափ տարածքային զարգացմանը»,- նշել է Մարուքյանը: Խոսել է մարզի խնդիրներից, մասնավորապես՝ լավ բժիշկների պակասի, տարբեր բնագավառներում լավ մասնագետների պակասի մասին: Մարուքյանը ընդգծել է, որ անգամ երբ որ մարդիկ վճարունակ են լավ ծառայություն ստանալու, լավ ծառայություն չեն ստանում, գազը մեղրեցիների մոտով է անցնում, բայց նրանք գազ չունեն, խմելու ջրի խնդիր ունեն: Մարուքյանն անդրադարձել է նաև այգիների ոռոգման ջրի, ջրամբարների կառուցման խնդիրներին:
«Ամենակարևոր խոստումը, որ կարող ենք ձեզ տալ, այն է, որ մենք հետևողականորեն բարձրաձայնելու ենք ձեր խնդիրները: Հետևողական կերպով ձեզ լուծումներ ենք առաջարկելու: Ամենօրյա ռեժիմով լոբբինգ ենք անելու, որ դրանք լուծվեն»,- մեղրեցիներին վստահեցրել է Մարուքյանը:
0 Մեկնաբանություն