Քաղաքականություն

ԱՄՆ-ն նվազեցնում է Հայաստանին տրամադրվող օգնությունը և չի տրամադրում այն Արցախին

ԱՄՆ-ն նվազեցնում է Հայաստանին տրամադրվող օգնությունը և չի տրամադրում այն Արցախին: Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:

Նախատեսվում է Հայաստանին հատկացնել ընդամենը 24 մլն դոլար։ Դա 21 մլն դոլարով ավելի քիչ է, քան այն գումարը, որն մի քանի շաբաթ առաջ 2022 ֆինանսական տարվա համար տրամադրել էր Կոնգրեսն ու հավանություն էր տվել նախագահը։

«Մենք հիասթափված ենք․ նախագահ Բայդենի տարեկան բյուջեում, որը հրապարակվել է կառավարական հաշվետվությունից հետո, որում նշված է, որ Հայաստանին աջակցությունը 24 մլն դոլարից մի փոքր ավելի ու չի ներառում որևէ կոնկրետ գումար Արցախին օգնելու համար», - նշել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Հանձնախումբը, որն ԱՄՆ-ում հայկական ամենաազդեցիկ քաղաքական կազմակերպությունն է, հայտնում է, որ նախագահ Բայդենի վարչակազմը առաջարկում է 2023 ֆինանսական տարում Հայաստանին տրամադրել ընդամենը 24 մլն դոլար աջակցություն։ Այնինչ, ընդամենը շաբաթներ առաջ Կոնգրեսը 2022 ֆինանսական տարվա համար Հայաստանին է տրամադրել 45 մլն դոլար, ինչը հաստատվել է Բայդենի կողմից։ Այսինքն, 2023-ի համար Բայդենի վարչակազմը առաջարկում է Հայաստանին տրամադրվող աջակցությունը գրեթե կիսով չափ կրճատել։

Իսկ Ադրբեջանին 2023 ֆինանսական տարվա համար Բայդենի վարչակազմը առաջարկում է տրամադրել 9,7 մլն դոլար աջակցություն։ Սրա մեջ, սակայն, չի մտնում ռազմական աջակցությունը, որի ծավալը դեռ անհայտ է։

Այս թվերը հստակ ներկայացված են բյուջետային առաջարկներում։

Հայաստանին առաջարկվում է տրամադրել 23,4 մլն դոլար ընդհանուր աջակցության գծով և 600 հազար դոլար՝ «Միջազգային ռազմական կրթություն և ուսուցում» ծրագրի շրջանակում։ Ադրբեջանին առաջարկվում է տրամադրել 9,14 մլն դոլար ընդհանուր աջակցության գծով և 600 հազար դոլար՝ «Միջազգային ռազմական կրթություն և ուսուցում» ծրագրի շրջանակում։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *