Ամուլսարի ոսկու հանքի դեմ պայքարող բնակիչների հայտարարությունը՝ կապված գործողությունների դադարեցման հետ:
4 օր շարունակ դեպի Ամուլսարի ոսկու հանք բարձրացող ճանապարհները փակ լինելուց հետո այսօր բացվեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հորդորով:
Քանի որ նախորդ կառավարության ընթացքում որևէ կերպ հաշվի չի առնվել բնակչության կարծիքը, իսկ հանրային լսումները կրել են ձևական բնույթ և անցկացվել են կոպիտ խախտումներով, լիցենզիաներն ու թույլտվությունները ստացել են մի շարք օրենքներ խախտելով, ուստի, ցանկացած բիզնես ինքն է իր ռիսկով մտնում այդ պատասխանատվության տակ: Ստեղծված իրավիճակի միակ պատասխանատուն հանրությանն անպատասխանատու վերաբերմունք ցույց տված Lydian International կազմակերպությունն է, և Lydian International կազմակերպության գործունեության դադերցումը պայմանավորվում է.
Ի սկզբանե ՀՀ օրենքները չհարգելով գործունեության իրականացմամբ,
Ի սկզբանե հանրային կարծիքն հաշվի չառնելով:
Աշխարհում շատ են դեպքերը, որտեղ միջազգային ներդրողները հաշվի չառնելով հանրության կարծիքն ու չհարգելով տվյալ երկրի օրենսդրական պահանջները իրականացրել են հանքարդյունաբերական գործունեություն և կանգնել փաստի առաջ: Վստահ ենք, որ Հայաստանի Հանրապետության միջազգային վարկն առավել կբարձրանա, երբ բոլոր ներդրողներն ընկալեն, որ Հայաստանի Հնարապետությունը իրավական պետություն է և մեր օրենքների հետ պետք է բոլորն հաշվի նստեն:
Մտահոգ լինելով հանքի շինարարական աշխատանքների հետ կապված ռիսկերով, ինչպես նաև անհամատեղելի համարելով հանքարդունաբերության գոյությունը Ջերմուկ առողջարանային քաղաքի հետ, ներկայացնում ենք մեր դիրքորոշումը.
Պահանջում ենք դադարեցնել Ամուլսարի տարածքում որևէ շինարարական աշխատանք և հրավիրել իրավաբանների, անկախ փորձագետների, ովքեր իրավական և բնապահպանական վերջնական գնահատական կտան հանքարդյունահանման ողջ գործընթացին:
Դեպի հանք բարձրացող ճանապարհները նորից կփակվեն, եթե հանքում աշխատող մեքենաները որոշեն բարձրանալ աշխատանքը շարունակելու: Ամուլսարի տարածքից դուրս բերվող մեքենաները կարող են ազատ դուրս գալ՝ առանց խոչընդոտների:
0 Մեկնաբանություն