ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստի օրակարգում քննարկվող երեք հարցերից մեկը «Լուսավոր Հայաստան» կուսակցության՝ ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն է։
Հիշեցնենք, որ նախագիծը ներկայացրեց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Առաջարկվում է Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և ՀՀ առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին 2018թ․-ի նոյեմբերի 1-ից մինչև դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելը, կալանքի տակ պահման ժամկետը հաշվարկել ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելուց հետո նշանակված պատժի 1 օրը 1.5 օրով, հաշվարկը կատարել 2004թ․-ի հունիսի 9-ից:
Նախնական կալանքի 1 օրը 1.5 հետադարձ ուժով հաշվարկելու նախագիծը քննարկումից հետո մերժվեց Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում։
«Առաջին լրատվական»-ի տեսանյութում ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը պարզաբանում է մերժման հիմքերը, ինչն իր համար սպասելի էր։
0 Մեկնաբանություն