«Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը չի բացառում, որ նոր խորհրդարանում «Լույս» դաշինքը կլինի երկրորդ ուժը։
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցի «Հանրապետութուն» կուսկացության հետ՝ «Լույս» դաշինքով»,- ասաել է նա։
Անդրադառնալով ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի այն հայտարարությանը, թե ի դեմս «Լույս» դաշինքի, իշխանությունը գրպանային ընդդիմություն կունենա խորհրդրանում, Գորգիսյանն ասել է. «Նույնիսկ Նիկոլ Փաշինյանի ծիծաղը կգա այն արտահայտության վրա, որ մենք կարող ենք լինել գրպանային ընդդիմություն։ Հանրապետականները միշտ ամեն ինչ չափում են իրենց արշինով»։
Գեւորգ Գորգիսյանն իրենց չի կապում սև ուժերի հետ։
«Անընդհատ չենք ապացուցելու, որ մենք, ասենք՝ ընձուղտ չենք»,- ասել է նա։
0 Մեկնաբանություն