Այսօր պատգամավորական մանդատից հրաժարվել է «Իմ քայլը» դաշինքի Լոռու մարզից ընտրված պատգամավոր Արամ Խաչատրյանը: Loritv.am ը կապ հաստատեց պատգամավորի հետ, որն էլ հաստատեց մանդատը վայր դնելու մասին լուրը, իսկ թե ինչո՞ւ է վայր դրել, Խաչատրյանն ասաց, որ քաղաքական թիմի որոշումն է և ինքը աշխատանքի է անցնելու գործադիրում: Հարցրինք, թե արդյո՞ք համացանցում շրջանառվող լուրերը համապատասխանում են իրականությանը և ինքը նշանակվելու է Լոռու մարզպետ, Խաչատրյանն ասաց, որ քննարկման փուլում է:
Պաշտոնանկ լինելու մասին տեղեկատվությունը փորձեցինք ճշտել Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանից, նա էլ ասաց, որ չկա նման բան և ինքը աշխատանքի մեջ է:
0 Մեկնաբանություն