Քաղաքականություն

Արսեն Ջուլֆալակյանի պատգամավորական մանդատը՝ Նարեկ Ղահրամանյանին․ ԿԸՀ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր հերթական նիստում, հիմք ընդունելով «Ազգային Ժողովի պատգամվոր Արսեն Ջուլֆալակյանի` պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին» ԱԺ նախագահի N 7 արձանագրությունը, կազմել է արձանագրություն՝ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը դաշինքի համապետական ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Նարեկ Սամվելի Ղահրամանյանին տալու վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ԿԸՀ պաշտոնական կայքը:

ԿԸՀ նիստում քննարկվել է նաև 2021 թվականի ՏԻՄ-երի հերթական ընտրությունների քվեարկության օրեր սահմանելու մասին հարցը։ ԿԸՀ-ի որոշմամբ՝ 2021 թ.-ի ՏԻՄ-երի հերթական ընտրությունների քվեարկության օրեր են սահմանվել` 2021 թվականի մարտի 14-ը, 2021 թվականի սեպտեմբերի 26-ը և 2021 թվականի հոկտեմբերի 17-ը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *