Քաղաքականություն

Արթուր Վանեցյանը ՀՔԾ-ում է. Հատուկ քննչականը չի մեկնաբանում

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը Հատուկ քննչական ծառայությունում է: Factor.am-ի թղթակիցը փոխանցել է, որ Վանեցյանին տեսել է ՀՔԾ-ի շենք մտնելիս:

ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը «Ա1+»-ին փոխանցեց, որ տեղեկությունն առայժմ չեն մեկնաբանում:

Օհանջանյանը չհստակեցրեց նաև՝ ԱԱԾ նախկին պետն այս պահին ՀՔԾ-ում է, թե ոչ:

Ներկայում չկա պաշտոնական տեղեկություն է, թե Արթուր Վանեցյանը ինչ գործի շրջանակներում է հարցաքննվում:

ԱԱԾ նախկին  տնօրենի փաստաբան Արամազդ Կիվիրյանն էլ   ասել է, որ տեղեկություններ չունի, լուրն իմացել է մամուլից:

Հիշեցնենք՝ հայտնի գաղտնալսման և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում առերևույթ չարաշահումների դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակում Արթուր Վանեցյանը վկայի դատավարական կարգավիճակով հացաքննվել էր հունվարի վերջին Քննչական կոմիտեում:

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *