Քաղաքականություն

Արթուր Վանեցյանն ու Նիկոլ Փաշինյանը հանդիպել են. Armlur

Armlur.am-ի տեղեկություններով՝ օրերս ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն իր բնակարանում հանդիպում է ունեցել «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանի հետ:

Ըստ Armlur-ի տեղեկությունների՝ հանդիպմանը միացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրանք միասին քննարկել են ՀՀ-ում ստեղծված իրավիճակը: Փորձել են Վանեցյանից պարզել, թե ինչպես է պատկերացնում առաջիկա խորհրդարանական ընտրությունները ու ինչ ֆորմատով: Armlur-ը փորձել է տեղեկություններ ճշտել Արթուր Վանեցյանից, ով, սակայն, հերքել է տեղեկությունը:

Բայց Armlur-ի աղբյուրները հաստատում են հանդիպման փաստը:

Հիշեցնենք՝ Փաշինյանը հանդիպում է ունեցել նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանի հետ։

Խոսվել է Փաշինյանի հրաժարականի հավանականության և խորհրդարանական նոր ընտրությունների անցկացման ձևաչափի մասին։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *