Քաղաքականություն

Արտահերթ ընտրությունները՝ դեկտեմբերի 9–ին

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 1–ին հրամանագիր է ստորագրել արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 92-րդ և 93-րդ հոդվածների պահանջները և հաշվի առնելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Ազգային ժողովի՝ իրավունքի ուժով արձակումը.

1. Ազգային ժողովի արտահերթ ընտրությունը նշանակել 2018 թվականի դեկտեմբերի 9-ին:

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»,– ասվում է հրամանագրում:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *