Մարտի 14-ից առայսօր Հայաստան է վերադարձել մոտ 22 000 ՀՀ քաղաքացի։ Այս մասին Կառավարությունում հրավիրված ասուլիսին ասաց Արտաքին գործերի փոխնախարար Ավետ Ադոնցը։
«Լինում են դեպքեր, երբ օբյեկտիվ պատճառներով այս կամ այն գործընթացը, որի արդյունքում ՀՀ քաղաացիները կվերադառնան Հայաստան, ձգձգվում են»,- նշեց փոխնախարարը։
Ավետ Ադոնցի խոսքով՝ անում են անհրաժեշտ բոլոր գործողությունները, որպեսզի ՀՀ քաղաքացիները Հայաստան վերադառնան։
Հարցին, թե ԱԳՆ-ն տեղեկություն ունի՝ ի՞նչ է կատարվում Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում, և քայլեր ձեռնարկվում են նոր թռիչքներ կազմակերպելու ուղղությամբ, Ավետ Ադոնցը նախ հիշեցրեց, որ ապրիլի 6-ից սկսած Մոսկվայից 3 թռիչք է կատարվել, իսկ Դոնի Ռոստովից և Կրասնոդարից էլ 2 թռիչք է եղել, և այդ գործընթացները շարունակվելու են։
«Շարունակվելու են մինչև վերջին ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացին չվերադառնա Հայաստան, որևէ մեկը չի մոռացվել»,- ասաց փոխնախարարը։Ավետ Ադոնցն ասաց, որ պլանավորում են բոլոր համապատասխան գործողությունները ՀՀ քաղաքացիներին վերադարձնելու ուղղությամբ։
Մանրամասն՝ այստեղ
0 Մեկնաբանություն