Քաղաքականություն

Այն, ինչ չէր կարելի Սերժ Սարգսյանին, չի կարելի նաև Փաշինյանին. ԼՀԿ (տեսանյութ)

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը համոզված է, որ տարբեր ինստիտուտների վերահսկողությունը չի կարելի թողնել իշխանության բարի կամքի հույսին. «Այն, ինչ չէր կարելի ՀՀԿ-ին եւ Սերժ Սարգսյանին, չի կարելի, որ կարելի լինի «Իմ քայլին» եւ Նիկոլ Փաշինյանին: Ինստիտուտները պետք է աշխատեն»:

Խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանն էլ հիշեցնում է, որ մեկ տարի առաջ Արարատ Միրզոյանն այն կարծիքին էր, որ ուժային կառույցները չպետք է լինեն վարչապետի ենթակայության տակ, որովհետեւ կարող են օգտագործվել քաղաքական նպատակներով: 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *