Քաղաքականություն

Այս ընտրություններին չկար անպատժելիություն, կար պատասխանատվություն․ Արթուր Սաքունց

«Շատ կարևոր էր, որ այս ընտրությունների ընթացքում ընտրողն էր ազատ։ Ոչ մի ճնշում նրա վրա չկար։ Եթե Դուք օրինակ Էջմիածնում շփվեիք ընտրողների հետ, ծանոթանայիք նրանց տրամադրվածությանը, Դուք էլ կփաստեիք, որ Էջմիածնում նման ընտրություններ չէին եղել։ Իհարկե, խախտումներ կային, բայց այդ խախտումները անպատժելիության մթնոլորտում չէին, այլ պատասխանատվության մթնոլորտը կար»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։

Ըստ Սաքունցի՝ այս ընտրությունների ժամանակ խախտումների մեծամասնությունը հանձնաժողովների ոչ պատշաճ պատրաստվածության հետևանքով էր, և իշխանությունը շատ լուրջ անելիքներ ունի սպասվող խորհրդարանական ընտրություններին պատշաճ հանձնաժողովներ ունենալու համար։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *