Ազգային ժողովը «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և ՀՀ Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերն ընդունեց 112 կողմ, 1 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։
112 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունվեց նաև «Հեղինակային և հարակից իրավունքների կոլեկտիվ հիմունքներով կառավարման կարգի մասին համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:
«Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջև ներդրումների ազատականացման, խրախուսման և պաշտպանության» մասին համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը նույնպես ընդունվեց՝ 112 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հաշվարկով:
Եվ վերջին՝ Պետական կենսաթոշակների մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը նույնպես ընդունվեց 111 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հաշվարկով:
Դրանից հետո սկսվեց ԱԺ արտահերթ նիստը։
0 Մեկնաբանություն