Մեկնարկել է 7-րդ գումարման Ազգային ժողովի հերթական քառօրյան:
Ազգային ժողովի երկրորդ նստաշրջանի առաջին նիստի օրակարգում ներառված է պարտադիր քննարկման ենթակա ՀՀ ԱԺ-ի 2018 թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների մասին ԿԸՀ գործունեության վերաբերյալ հաղորդումը։
Օրակարգում ներառված է նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած Սահմանադրական կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից Տիգրան Ուրիխանյանի կողմից ներկայացրած կրթության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծերը։
0 Մեկնաբանություն