Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը փետրվարի 14-ի նիստում հաստատեց կառավարության ծրագիրը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կառավարության ծրագրին կողմ քվեարկեց 82, դեմ՝ 37 պատգամավոր:
Ավելի վաղ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը հայտնել էր, որ դեմ են քվեարկելու նախագծին: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշել էր` կողմ կքվեարկեն, եթե միայն իրենց ներկայացրած առաջարկներն ընդունվեն:
Փետրվարի 12-ին կայացած նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց կառավարության՝ փետրվարի 8-ին հաստատված ծրագիրը։ Գործադիրի ղեկավարին հարց տալու համար հերթագրվել էր 53 պատգամավոր։
Փետրվասրի 13-ին տեղի ունեցած նիստում ավարտվեցին վարչապետին ուղղված պատգամավորների հարցերը, և մեկնարկեց ելույթների շրջանը։ Ելույթ ունենալու համար հերթագրվել էր 43 պատգամավոր։
0 Մեկնաբանություն