Խորհրդարանի շենքում մեկնարկել է Ազգային ժողովի խորհրդի նիստը, որի օրակարգում ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու հարցի քննարկումն է: Գագիկ Ծառուկյանը ներկա չէ նիստին, փոխարենը նիստին մանսակցում են ԲՀԿ-ից Միքայել Մելքումյանը, Նաիրա Զոհրաբյանը, Վահե Էնֆիաջյանը, Արման Աբովյանը, ինչպես նաեւ Ծառուկյանի պաշտպան Էմին Խաչատրյանը:
Նիստին չեն մասնակցում «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչներ Էդմոն Մարուքյանն ու Արկադի Խաչատրյանը:
Նշենք, որ ՍԴ դիմելու որոշման համար որպես հիմք է նշվում Սահմանադրության 95-րդ հոդվածը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2020 թվականի հոկտեմբերի 26-ի «Ազգային ժողովի՝ պատգամավորի կողմից անհամատեղելիության պահանջների խախատման մասին» 03/2020 եզրակացությունը:
0 Մեկնաբանություն