Քաղաքականություն

ԱԺ-ն կլուծարվի հոկտեմբերի 31-ին

ՀՀ Սահմանադրությանը համապատասխան՝ վարչապետի ընտրության հարցը Խորհրդարանում քննարկվելու է հոկտեմբերի 24-ին։ Ըստ օրենսդրության՝ վարչապետի հրաժարականի ընդունումից հետո ԱԺ խմբակցությունները կարող են յոթնօրյա ժամկետում՝ մինչև հոկտեմբերևի 23-ը ներառյալ, առաջադրել վարչապետի թեկնածու։

Վարչապետի ընտրության հարցն ԱԺ լիագումար նիստում քննարկվում է յոթնօրյա ժամկետի ավարտման հաջորդ օրը՝ քանի որ այդ օրը կա ԱԺ հերթական նիստ։

Եթե վարչապետի թեկնածու չի առաջադրվում կամ առաջադրված թեկնածուներից ոչ մեկը չի ընտրվում, ապա ևս մեկնիստ է տեղի ունենում դրանից մեկ շաբաթ հետո, տվյալ դեպքում՝ հոկտեմբերի 31-ին։

Երկրորդ դեպքում արդեն վարչապետի թեկնածուի առաջադրման իրավունքը պատգամավորների մեկ երրորդինն է, այսինքն՝ թեկնածու կարող է առաջադրվել 35 պատգամավորի ստորագրությամբ։

Հոկտեմբերի 31-ին էլ վարչապետ չընտրելու դեպքում՝ ԱԺ-ն լուծարվում է օրենքի ուժով։ 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *