Քաղաքականություն

ԱԺ նիստն ավարտվեց. աջ ղեկի մասին օրենքի նախագիծն ընդունվեց (տեսանյութ)

Ազգային ժողովը 2-րդ ընթերցմամբ քննարկում է «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը։

Մտքերի փոխանակման ժամանակ «Իմ քայլի» պատգամավոր Գևորգ Պապոյանը նկատեց, որ քաղաքացիներ կան, որոնք այնուամենայնիվ Վրաստանում աջակողմյան տեղաբաշխմամբ մեքենաները փոխում են ձախ կողմ և ներկրում եմ Հայաստան, ինչը լուրջ խնդիրներ է առաջացնում։

Այս տեսանկյունից ըստ նրա՝ օրենսդրական փոփոխության անհրաժեշտություն կա կապված տեխնիկական զննության հետ:  Օրենքի նախագիծը ձայների 97 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ հաշվարկով ընդունվեց։

Խորհրդարանը նաև ընդունեց Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Այն 2-րդ ընթերցմամբ ընդունվեց ձայների 98, 0 դեմ, 0 ձեռնպահ հաշվարկով։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *