Քաղաքականություն

ԱԺ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ է նշանակվել

ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ՀՀ կառավարության ներկայացուցիչ նշանակելու մասին: Համապատասխան որոշման մեջ ասված է. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջև ներդրումների ազատականացման, խրախուսման և պաշտպանության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *