Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում մեկնարկել է ընտրված պատգամավորների մանդատների հանձնման հանդիսավոր արարողությունը։
Այս անգամ հանձնման կարգը փոխվել է։ Պատգամավորներին մանդատներ է հանձնելու ոչ թե ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, այլ ընտրողները։ 13 ընտրատարածքից վիճակահանությամբ ընտրվել են քվերակած քաղաքացիներ, և 2-ական ընտրող էլ առաջին անգամ քվեարկածներից։ Մանդատ է հանձնելու նաև ամենատարեց ընտրողը։
0 Մեկնաբանություն