«Լոռի» hեռուստաընկերությունը ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին ընդառաջ հեռուստաբանավեճ է կազմակերպել ՀՅԴ ռեյտինգային թեկնածու Արամ Ղարաբեկյանի և «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածու Արամ Խաչատրյանի հետ։
Հարցին, թե ինչու պիտի քաղաքացին, այս դեպքում՝ լոռեցին իր վստահության քվեն տա ՀՅԴ-ին, մասնավորապես՝ ռեյտինգային ընտրակարգով Արամ Ղարաբեկյանին՝ այն դեպքում, երբ նա, նախկինում ևս լինելով դաշնակցական, երբեք հանդես չի եկել որպես թեկնածու, և ընտրող զանգվածի մեծամասնությունը նրան որպես դաշնակցական գուցե և չի ճանաչում, բանախոսը, իր առաջադրվելու փաստը համարելով որպես կուսակցության կոլեգալ որոշում, պարզապես պատասխանեց, որ վերջին շրջանում ակտիվ կուսակցական գործունեություն է ծավալել և անկեղծորեն ակնկալում է ժողովրդի արժանի գնահատականը։
Արամ Խաչատրյանը նշեց, որ իրենց դաշինքի անդամները կուսակցության ղեկավարի գլխավորությամբ միշտ պայքարել են ռեժիմի դեմ․ ժողովուրդը կանգնել է իրենց թիկունքին, և նրանք միասին գնացել են հեղափոխության ճանապարհով, քանի որ հնարավոր չէր ընտրությունների միջոցով գնալ իշխանափոխության։ Նա նշեց, որ իրենց քաղաքական ուժն արդեն իսկ արել է քաղաքական հեղափոխություն, իսկ այս ընտրություննների միջոցով պատրաստվում են տնտեսական հեղափոխություն անել։ Իսկ թե ինչու ընտրողը պարոն Խաչատրյանին՝ որպես ռեյտինգային թեկնածու, պետք է քվե տա, նա պատասխանեռց, որ շուրջ տասը տարի քաղաքականության մեջ է, պայքարել է ռեժիմի դեմ, եղել է Վանաձորի ավագանու անդամ, և իր գործունեությունը միտված է եղել վանաձորցու շահերի պաշտպանությանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հաղորդումն իրականացվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Փոքր դրամաշնորհների հանձնաժողովի տրամադրած դրամաշնորհի շրջանակներում: Հաղորդման ընթացքում հնչած կարծիքները հեղինակներինն են և կարող են չհամընկնել հանձնաժողովի կարծիքների հետ:
0 Մեկնաբանություն