Քաղաքականություն

ԲՀԿ-ականն առաջարկեց ստեղծել Դուխով առաջ գնալու նախարարություն

Վարչապետ, երկու փոխվարչապետ եւ 12 նախարարներ. ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստում ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը  ներկայացրեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» եւ հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումների մասին օրինագծերի փաթեթը:

12 նախարարություններն են՝

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն,

Առողջապահության նախարարություն,

Արդարադատության նախարարություն,

Արտակարգ իրավիճակների նախարարություն,

 Արտաքին գործերի նախարարություն.

 Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն,

 Շրջակա միջավայրի նախարարություն,

Պաշտպանության նախարարություն,

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն,

 Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն,

Էկոնոմիկայի նախարարություն,

 Ֆինանսների նախարարություն:

Ըստ Զեյնալյանի՝  ակնկալվում է, որ կառավարությունը ֆունկցիոնալ իմաստով կունենա առավել արդյունավետ կառուցվածք:

Մշակույթի նախարարությունը, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը, Կրթության և գիտության նախարարությունը կմիաձուլվեն՝ ստեղծելով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունն ու Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը կմիաձուլվեն՝ ստեղծելով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն:

Վերջինիս կփոխանցվեն նաև Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության՝ տրանսպորտի ոլորտին վերաբերող բոլոր լիազորությունները և գործառույթները: Նշված նախարարության ենթակայությանը կհանձնվի նաև Պետական գույքի կառավարման կոմիտեն:

Գյուղատնտեսության նախարարությունն ու Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը կմիաձուլվեն՝ ստեղծելով Էկոնոմիկայի նախարարության։

Նախարարի խոսքով՝ Սփյուռքի նախարարությունը կմիավորվի վարչապետի աշխատակազմին, որտեղ կստեղծվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ:

ԲՀԿ պատգամավոր Գեորգ Պետրոսյանն ռեպլիկ արեց՝  առաջարկելով ստեղծել Դուխով առաջ գնալու նախարարություն ստեղծել։ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին էլ արձագանքեց, որ մենք Դուխով առաջ գնալու կառավարություն ունենք, նախարարություն պետք չէ։

Զեյնալյանը եւս մեկ անգամ նշեց, որ կառավարության այս կառուցվածքը քաղաքական մեծամասնության սուվերեն որոշումն է։

Իսկ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հիշեցրեց, որ որպես վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը նախորդ տարի մայիսին ԱԺ ամբիոնից հայտարարել է, որ ԱԱԾ եւ Ոստիկանությունը պետք է նախարարություններ դառնան։

Էդմոն Մարուքյանը հետաքրքրվեց «Իմ քայլը»խմբակցության անդամներից հետաքրքվեց որն է պատճառը, որ այդ խոստումը չի կատարվում. «Քաղաքական ի՞նչ հետեւանք կարող է ունենալ խոստումը չկատարելը եւ արդյոք չի ունենա հետեւանք այլ խոստումները չկատարելու»։

Վահագն Հովակիմյանը նշեց, որ եթե հարցը Մարուքյանը վարչապետին պետք է տա։ «Այդ հարցերը դուք հնարավորություն ունեք տալու վարչապետին եւ լիարժեք պատասխան կստանաք եւ անբավարարվածության զգացում չեք ունենա»,-ասաց Հովակիմյանը։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *