Քաղաքականություն

ԲՀԿ-ն արդեն որոշել է, թե ում է առաջադրելու ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ԱԺ փոխնախագահի թեկնածու առաջադրելու է՝ որպես խորհրդարանում մեծությամբ երկրորդ քաղաքական ուժ և ամենամեծ ընդդիմություն: Առաջիկա օրերին մեր թեկնածուի անունը կհրապարակենք»:

Այս մասին այսօր` 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորների մասնդատների հանձնման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը 7-րդ գումարման Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնի, խմբակցության քարտուղարի և այլ հարցերի վերաբերյալ որոշումներ կայացրել է, սակայն դրանց մասին կհաղորդի ավելի ուշ:

«Թե՛ փոխնախագահի թեկնածուի, թե՛ խմբակցության քարտուղարի անունների համար ավելի ուշ քաղխորհրդի հայտարարությամբ հանդես կգանք: Որոշումներ կան, բայց դրանց մասին կհաղորդենք ավելի ուշ»,- ասել է Իվետա Տոնոյանը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *