Որպես ԱԱԾ տնօրեն ի պաշտոնե ապահովել եմ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահի «օպերատիվ կապը»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ ընդգծելով, որ եղել են բազմաթիվ հանդիպումներ, տեղեկացնում է Փաստինֆոն։ «Եղել են բազմաթիվ հանդիպումներ՝ այդ թվում Դուբայում, այդ հանդիպումների մասին մանրամասն տեղեկացված են ԱԱԽ անդամները այդ հարցերը քննարկվել են, ավելին ասել չեմ կարող,- նշել է նա ու ավելացրել.- Ես կորոշեմ՝ երբ, ինչ ծավալով և ինչ պայմաններում հրապարակայնացնել այն տվյալները, որոնք ինձ հայտնի են դարձել առհասարակ»։ Նա արձանագրեց, որ կա հարուցված քրեական գործ՝ պաշտոնական դիրքը, լիազորությունները չարաշահելու հոդվածով, ըստ որի որոշ պաշտոնատար անձինք, չարաշահելով կամ չիրականացնելով իրենց պաշտոնական պարտականությունները, ազդել են պատերազմի ելքի վրա։
«Այդ գործի շրջանակներում կիրականացվի քննություն, կտրվի պատասխան պատերազմի սկսվելու, պատերազմի ընթացքի ու պատերազմի արդյունքների վերաբերյալ ու եթե նախաքննական մարմինը որոշի, որ ես պետք է քննությանը մասնակցեմ՝ կմասնակցեմ ու հարցերին կպատասխանեմ»,- ընդգծել է Ա.Վանեցյանը:
0 Մեկնաբանություն