Քաղաքականություն

Էջմիածինցիները կրկին փակել են Երևան-Արմավիր ավտոճանապարհը (տեսանյութ)

Էջմիածնում գիշերվանից չեն դադարում բողոքի գործողություններն ընդդեմ գեներալ Մանվել Գրիգորյանի ազատ արձակման։

Այսօր էլ քաղաքացիները փակել են Էջմիածնի փողոցները , նաեւ երթեր են անում։ Նրանք բողոքում են այն փաստի դեմ, որ Մանվել Գրիգորյանը կալանքից ազատվել է։

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան դատարանը բավարարել էր պաշտպանական կողմի միջնորդությունը եւ Մանվել Գրիգորյանին ազատ արձակել 25 միլիոն դրամ գրավի դիմաց։ Նա մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու եւ առանձնապես խոշոր չափի գույքի յուրացման համար։ 

Տեսանյութը՝ «Առաջին լրատվական»

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *