Քաղաքականություն

«Ելք»-ը վարչապետի թեկնածու առաջադրելու հարցի շուրջ արդեն անցկացրել է քննարկում

ՀՀ ազգային ժողովի «Ելք» խմբակցությունն արդեն քննարկում անցկացրել է վարչապետի թեկնածու առաջադրելու հարցի վերաբերյալ: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ այս մասին ասել է խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը:

«Արդեն եղել է քննարկում, խմբակցության նիստ, բայց որոշման մասին կհայտարարենք ավելի ուշ»,-ասել է Նազարյանը:

Խմբակցությունն իր որոշման մասին կհայտարարի այսօր մինչ ժամը 18:00-ն:

ՀՀ վարչապետի թեկնածու առաջադրելու վերջնաժամկետը հոկտեմբերի 23-ը՝ ժամը 18:00 -ն է: «Ծառուկյան» և «ՀՅԴ» խմբակցությունները պաշտոնապես հայտարարել էին, որ չեն առաջադրելու վարչապետի թեկնածու:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *